Երկու տարի առաջ այս նույն օրվա գիշերը՝ սեպտեմբերի 13-ի լուսաբացին, Սյունիքի վրա հարձակման ժամանակ ծանր վիրավորվեց տղաս՝ Դավիթը։ Չէր կարողանում շարժվել, դեռ մութ էր, սարի գագաթ, միայնակ... քիչ անց վիրավոր տղայիս գլխին կանգնեցին ազերիները և ժամեր անց նա զոհվեց։
Հայ գերիներին ու քաղբանտարկյալներին վերադարձնելու մեզ հասանելի երկու տարբերակ կա.
1. Եթե մենք փոխենք իշխանությունը ու կառուցենք պետություն, որը ունակ է լուրջ օպերացիաներ պլանավորել ու ստեղծել թակարդ Ադրբեջանի համար։ Սա արժանապատիվ, բայց երկարատև ճանապարհն է։
Բաքվում պահվող հայերի համար, որպես հանրություն, կարող ենք ընտրել գործողությունների երկու սցենար։ Առաջինը՝ լացել, պահանջել, հետո ցրվել տներով։ Մյուս սցենարը՝ մի կողմ դնել զգացմունքներն ու անցնել ռացիոնալ քայլերի։
Ով է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը և կարո՞ղ են արդյոք աղքատսցող երկրի մոլախաղի մասնակիցները 2.5 մլրդ դոլարի խաղադրույքներ կատարել։
Հարցի վերաբերյալ կան մի քանի հանգույցներ։
Երթուղայինով տուն եմ վերադառնում, այսինքն այնտեղ, որտեղ հայրենազուրկս ապրում եմ ընտանիքով։ Լեփ-լեցուն «գազելում» ազատ տեղ չկար։ Նստածների մի մասը ջահելներ են։
Գոյութենական վտանգի առջև կանգնած պետությանն ու ժողովրդին կեղծ առաջնորդությամբ մոլորեցնողներն արժանի են դատապարտման ու պարսավանքի։ Քաղաքագիտական իմաստով այն ինչ հիմա տեղի է ունենում դասական պոպուլիզմի դրսևորում է, որտեղ պետությունը փրկելու ու ազգային շահերին վերադարձ կատարելու առերևույթ հռետորաբանությունը քողարկում է թաքնված դրդապատճառները՝ եսակենտրոնությունն ու իշխանատենչությունը:
ՔՊ-ն, իր պարագլխով, անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին՝ թշնամուն է հանձնել մեր հայրենիքը: Քաղաքագիտության դասական սահմանմամբ՝ այդ խմբակը կոլաբորացիոնիստական է, դավաճանական:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...